Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլը չնշեց 5 միլիոն մարդու ազգային պատկանելությունը

Նիկոլը չնշեց 5 միլիոն մարդու ազգային պատկանելությունը
07.08.2023 | 09:01

ՈՒղիղ չորս տարի առաջ այս օրը, Ստեփանակերտում հրավիրված հանրհավաքին, Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «մինչև 2050 թվականը պետք է կարողանանք Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»:

ՈՒշագրավն այն է, որ Փաշինյան Նիկոլը չնշեց 5 միլիոն մարդու ազգային պատկանելությունը:

Հայտարարությանը հաջորդող տարիները ցույց տվեցին, որ Հայաստանում հայ ազգաբնակչության թիվը շեշտակի նվազում է:

Իսկ ինչու՞ նման հայտարարություն հնչեցվեց Ստեփանակերտում, ինքներդ հասկացեք:

Հիշեցնեմ միայն, որ Ալիև Իլհամը բազմիցս հայտարարել է շուրջ 1-1.5 միլիոն ադրբեջանցի փախստականների վերաբերյալ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ